Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը հյուրընկալել է Պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողներին Zarkerak - Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը հյուրընկալել է Պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողներին
Zarkerak Zarkerak - Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը հյուրընկալել է Պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողներին
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը հյուրընկալել է Պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողներին

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը հյուրընկալել է Պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողներին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Բուհերի հետ համագործակցությունը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի կարևոր առաջնահերթություններից է: Այս մասին հայտնում են հանձնաժողովից:

ՄՍՇՊՀ-ի տարածած հաղորդագրությունում նշված է, որ ապագա տնտեսագետների ու իրավաբանների համար պարբերաբար կազմակերպվում են իրազեկման հանդիպումներ, այցեր, դասախոսություններ։ Նման ներգրավվածությունը հնարավորություն է տալիս ապագա մասնագետներին լրացնել իրենց գիտելիքները, գործնական հմտություններ ձեռք բերել, ինչպես նաև կարիերայի հեռանկարներ է բացում։

Հանձնաժողովի նախօրեի նիստը բաց էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողների համար։

  • Ի՞նչ կարգով են ընթանում նիստերը,
  • Ինչպե՞ս են բացահայտվում իրավախախտումները և հարուցվում վարույթները։

Ուսանողները հետևել են նիստի աշխատանքներին, ծանոթացան սպառողների շահերի խախտման առավել ուշագրավ դեպքերի առնչությամբ հարուցված վարույթների մանրամասներին, հնարավորություն են ունեցել ներկայացնելու իրենց կարծիքը։

Նիստի ավարտից հետո հանդիպումը շարունակվել է հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի և անդամների հետ ինտերակտիվ հարց ու պատասխանի ձևաչափով՝ որպես սպառողներ և որպես ապագա տնտեսագետներ ուսանողներին հետաքրքրող ամենատարբեր հարցերի շուրջ։

17 Դեկտեմբեր, 2025 13:37
Վեր