Գեղարքունիքի քրեական ոստիկանները ձերբակալել են մարմնական վնասվածք պատճառած երիտասարդին Zarkerak - Գեղարքունիքի քրեական ոստիկանները ձերբակալել են մարմնական վնասվածք պատճառած երիտասարդին
Zarkerak Zarkerak - Գեղարքունիքի քրեական ոստիկանները ձերբակալել են մարմնական վնասվածք պատճառած երիտասարդին
Գեղարքունիքի քրեական ոստիկանները ձերբակալել են մարմնական վնասվածք պատճառած երիտասարդին

Գեղարքունիքի քրեական ոստիկանները ձերբակալել են մարմնական վնասվածք պատճառած երիտասարդին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են՝ դեկտեմբերի 11-ին ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն Գավառի հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ ժամը 21:54-ին անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել Գավառի բնակիչ 20-ամյա մի երիտասարդ։

 

Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունից հիվանդանոց օպերատիվ խումբ է մեկնել։

 

Քրեական ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 21.00-ի սահմաններում, Գավառի Հացառատ թաղամասի Ազատամարտիկների փողոցում բուժօգնության տեղափոխված երիտասարդը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է 21-ամյա և 28-ամյա համաքաղաքացիների հետ, որի ընթացքում 28-ամյա երիտասարդը սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է 20-ամյա երիտասարդին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

 

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեկտեմբերի 12-ին 28-ամյա երիտասարդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

 

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 13-ին նա ներկայացել է Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն, ապա ձերբակալվել և ներկայացվել նախաքննական մարմին։

 

Նույն օրը դատարանի որոշմամբ 28-ամյա երիտասարդի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։

 

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

 

17 Դեկտեմբեր, 2025 12:39
Վեր