Ունեմ 2 ճանապարհ՝  գնալ տուն և չլինել ցուցակում, կամ  բողոքարկել. Հայկ Սարգսյան Zarkerak - Ունեմ 2 ճանապարհ՝ գնալ տուն և չլինել ցուցակում, կամ բողոքարկել. Հայկ Սարգսյան
Zarkerak Zarkerak - Ունեմ 2 ճանապարհ՝ գնալ տուն և չլինել ցուցակում, կամ բողոքարկել. Հայկ Սարգսյան
Ունեմ 2 ճանապարհ՝  գնալ տուն և չլինել ցուցակում, կամ  բողոքարկել. Հայկ Սարգսյան

Ունեմ 2 ճանապարհ՝ գնալ տուն և չլինել ցուցակում, կամ բողոքարկել. Հայկ Սարգսյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«ՔՊ-ն իշխանության գալուց հետո առաջին անգամ պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին, 2021-ին ունեցել ենք արտահերթ ընտրություններ,  հապճեպ կազմվել է ցուցակ՝ վարչության որոշմամբ: Այժմ նոր իրավիճակ է ստեղծվել կուսակցությունում և մենք հապճեպ չենք որոշելու ցուցակը  և կուսակցությունը՝ ի դեմս վարչության նախագահի  տարածել է հայտարարություն, որ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են առաջադրվել  վարչությունը պետք է հաստատի  առաջադրումը, որից հետո հաստատված ցուցակը դնի քվեարկության ամբողջ կուսակցության մեջ, որտեղ համագումարում կուսակցականները կքվեարկեն»,- լրագրողների հետ  ճեպազրույցում այս մասին ասաց ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալով վարչության որոշմանը, որ նա չի ընգրկվել ՔՊ նախընտրական ցուցակում:  

«Իրականությունը եղել է հետևյալը՝ կուսակցությունն ինձ հրավիրել է ոնց որ մյուս թեկնածուներին և կարճ քննարկման արդյունքում  հաջորդիվ ինձ տեղեկացրել են, որ  վարչությունը որոշել է մերժել իմ առաջադրումը: Ես ունեմ երկու ճանապարհ՝ առաջին՝ գնալ տուն և չլինել  հաջորդ ցուցակում, և երկրորդ ՝ բողոքարկել վարչության  որոշումը՝ իրացնելով իմ կուսակցականի  իրավունքները, ես ընտրել եմ երկրորդ ճանապարհը: Սա անում են նաև վարչապետ և իմ գաղափարակից ընկեր Նիկոլ Փաշինյանի համար՝ կարող է բարձր հնչի:  Ես ցանկանում եմ, որ վարչությունն ինձ հնարավորություն տա  ես առաջադրվեմ, ոչ թե ֆիքսվի իմ տեղը  ընտրական ցուցակում, այլ հնարավորություն ունենամ ներկայացվելու  կուսակցության անդամներին, ես ցանկանում եմ ունենալ ոչ թե անցողիկ տեղ, այլ իրացնել իմ իրավունքը, վստահ եմ՝ եթե համագումարն ընտրի, կունենամ անցողիկ տեղ և կլինեմ առնվազն առաջին 50 համարների մեջ»,- ասաց նա:  

17 Դեկտեմբեր, 2025 12:12
Վեր