Թափոնին նոր կյանք տալը ստեղծարար մտածողության և բնապահպանական պատասխանատվության համադրություն է. ՇՄՆ Zarkerak - Թափոնին նոր կյանք տալը ստեղծարար մտածողության և բնապահպանական պատասխանատվության համադրություն է. ՇՄՆ
Zarkerak Zarkerak - Թափոնին նոր կյանք տալը ստեղծարար մտածողության և բնապահպանական պատասխանատվության համադրություն է. ՇՄՆ
Թափոնին նոր կյանք տալը ստեղծարար մտածողության և բնապահպանական պատասխանատվության համադրություն է. ՇՄՆ

Թափոնին նոր կյանք տալը ստեղծարար մտածողության և բնապահպանական պատասխանատվության համադրություն է. ՇՄՆ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարությունը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ը հրավիրում են մասնակցելու «Նոր կյանք թափոնին» աշխատարանին, որը տեղի կունենա դեկտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Բնության պետական թանգարանում։

 

Թափոնին նոր կյանք տալը ստեղծարար մտածողության և բնապահպանական պատասխանատվության համադրություն է։ Շրջակա միջավայրի նախարարության մասնագետները միջոցառման ընթացքում կներկայացնեն թե՛ տեսական, թե՛ գործնական մոտեցումներ, որոնք կօգնեն ձևավորել թափոնների պատասխանատու կառավարման մշակույթ և թափոնին տալ նոր կյանք։

 

Թափոնն արժեքի վերածելով՝ մենք՝

  • նպաստում ենք շրջակա միջավայրի պահպանմանը,
  • խթանում ենք վերամշակման մշակույթի զարգացումը,
  • նվազեցնում ենք թափոնների բացասական ազդեցությունը,
  • ձևավորում ենք էկոլոգիապես պատասխանատու վարքագիծ։

«Միջոցառման մասնակցության վերաբերյալ տեղեկություններ կարող եք ստանալ՝ զանգահարելով 011 818 555 /5170/»,- նշվում է հաղորդագրության մեջ:

 

17 Դեկտեմբեր, 2025 11:51
Վեր