Կոտայքի մարզում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Zarkerak - Կոտայքի մարզում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Zarkerak Zarkerak - Կոտայքի մարզում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Կոտայքի մարզում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Կոտայքի մարզում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՍԱՏՄ-ից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները «Նոր-ագրո» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (ՀՀ, Կոտայքի մարզ, գ․ Գեղաշեն) իրականացրած ստուգման ընթացքում հայտնաբերել են սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք խախտումներ՝

 

1. արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը և չափսերը չեն ապահովել՝

 

▪ պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը բացառող տեխնոլոգիական գործառնությունների հոսքայնության հնարավորությունը,

▪ տեխնոլոգիական գործառնությունների իրականացման համար անհրաժեշտ տարածությունը,

▪ պարենային հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման պայմանները։

 

2. Սննդամթերքի արտադրամասերի՝

▪ հատակների և պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից,

▪ առաստաղները չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,

▪ արտադրական շինությունների անհարթ դռները պատրաստված չեն եղել չներծծող նյութերից։

 

Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:

22 Դեկտեմբեր, 2025 17:15
Վեր