Ողջունում եմ. վարչապետը՝ Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի ներմուծման մասին Zarkerak - Ողջունում եմ. վարչապետը՝ Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի ներմուծման մասին
Zarkerak Zarkerak - Ողջունում եմ. վարչապետը՝ Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի ներմուծման մասին
Ողջունում եմ. վարչապետը՝ Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի ներմուծման մասին

Ողջունում եմ. վարչապետը՝ Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի ներմուծման մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ես էլ տեսա, որ արդեն Ադրբեջանի արտադրության նավթամթերքով շարժակազմը շարժվել է և գալիս է Հայաստան, և ես ողջունում եմ այդ զարգացումը: Այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Զուտ առևտուրը տեղի է ունենում մասնավոր ընկերությունների միջև, բայց, իհարկե, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն է, որ քաղաքական պայմաններ է ստեղծել այդ առևտրի համար: Իհարկե, նաև քաղաքական մակարդակի պայմանավորվածություններ են եղել, որ հնարավորությունների մասին երկու երկրների գործարար շրջանակները կտեղեկացվեն և համապատասխան հետաքրքրության առկայության պարագայում նրանք արդեն գործարքները կկնքեն: Գիտեմ, որ մի գնացք է գալիս, ինչքան է կոնկրետ՝ չգիտեմ:

Երբ արդեն մտնի երկիր, մեր մաքսային ծառայությունները տեղեկության տիրապետեն, ես այդ ժամանակ կտիրապետեմ: Ինչ վերաբերում է հետագա ընթացքին, ես գիտեմ, որ վրացական երկաթուղու սակագնի հետ կապված որոշակի հարցեր կան, և հույս ունեմ՝ այդ հարցերը կա՛մ կկարգավորվեն, կա՛մ եթե չկարգավորվեն, տրամաբանորեն տնտեսվարողները, եթե գործարքները շարունակեն հետաքրքիր լինել, այլընտրանքային ձևեր կփնտրեն ներմուծումը և արտահանումն ապահովելու»,- նշեց Փաշինյանը:

18 Դեկտեմբեր, 2025 15:13
Վեր