Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել էներգետիկի օրվա առիթով:
«Հարգելի՛ էներգետիկներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Էներգետիկի մասնագիտական օրվա առթիվ։
Ձեր պատասխանատու և նվիրված աշխատանքն առանցքային նշանակություն ունի երկրի կայուն զարգացման, տնտեսական առաջընթացի և յուրաքանչյուր քաղաքացու առօրյա բարեկեցության համար։
Էներգետիկ համակարգի անխափան գործունեությունը պահանջում է բարձր մասնագիտական պատրաստվածություն, ճշգրտություն և շարունակական զարգացում։
Այս աշխատանքի արդյունքում է, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր տարածաշրջանի այն երկիրն է, որը չունի էլեկտրաէներգիայի պակաս: Ավելին՝ Հայաստանն էլեկտրաէներգիա արտահանող երկիր է։
Այս օրը ևս մեկ առիթ է գնահատելու ձեր ներդրումը Հայաստանի էներգետիկ անվտանգության ամրապնդման, ոլորտի արդիականացման և նորարարական լուծումների ներդրման գործում։
Մաղթում եմ ձեզ առողջություն, անվտանգ աշխատանք, մասնագիտական նոր հաջողություններ և շարունակական զարգացում՝ ի բարօրություն մեր երկրի։
Շնորհակալություն ձեր կարևոր առաքելության և կատարած աշխատանքի համար»։


