Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
2025 թվականի օգոստոսի 19-ից ներհամայնքային տրանսպորտում իրականացված հսկողական աշխատանքների արդյունքում զանցանք թույլ տված անձանց մասով ընդունվել է 1473 տուգանքի որոշում: Այդ մասին զեկուցվեց այսօր՝ դեկտեմբերի 22–ին, Երևանի քաղաքապետարանի՝ հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Ըստ այդմ՝ առանց տոմս երթևեկելու համար կազմվել է 1107 վարչական ակտ, այլ անձի արտոնությունից օգտվելու համար՝ 99 վարչական ակտ, վճարային միջոց ունենալու, սակայն չվավերացնելու համար՝ 267:
Համեմատելով առհասարակ 2024 և 2025 թվականներին տարբեր ոլորտներին վերաբերող կազմված արձանագրությունների թվերը՝ գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշվեց, որ 2025 թվականի ընթացքում այդ թիվն ավելացել է 4000-ով, տոկոսային հարաբերակցությամբ՝ 250 տոկոսով:


