Շիրակի մարզում սպանդանոցի գործունեություն է կասեցվել Zarkerak - Շիրակի մարզում սպանդանոցի գործունեություն է կասեցվել
Zarkerak Zarkerak - Շիրակի մարզում սպանդանոցի գործունեություն է կասեցվել
Շիրակի մարզում սպանդանոցի գործունեություն է կասեցվել

Շիրակի մարզում սպանդանոցի գործունեություն է կասեցվել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի անասնաբուժության վարչության տեսուչներն «Արփի Լենդ» ՍՊԸ-ին պատկանող սպանդանոցում իրականացրած անասնահամաճարակային մշտադիտարկման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Շիրակի մարզ, գ. Արդենիս): Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:

 

Մասնավորապես՝

- արտադրական օբյեկտի հատակները եղել են ոչ նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել լվացվող, ախտահանվող նյութերից,

- պատերի մակերևույթների որոշ հատվածներում առկա են եղել վնասված, կոտրված և անհարթ հատվածներ,

- առաստաղները եղել են ոչ նորոգ վիճակում, առկա են եղել կեղտի կուտակումներ, մասնիկների թափվելու վտանգ։

 

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ սպանդանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

 

22 Դեկտեմբեր, 2025 11:55
Վեր