ԼՂ սիրելի քույրեր և եղբայրներ, դուք պետք է տնավորվեք ՀՀ-ում, պետք է հրաժարվենք հացի հետևից պանդխտելու  տրամաբանությունից. Փաշինյան Zarkerak - ԼՂ սիրելի քույրեր և եղբայրներ, դուք պետք է տնավորվեք ՀՀ-ում, պետք է հրաժարվենք հացի հետևից պանդխտելու  տրամաբանությունից. Փաշինյան
Zarkerak Zarkerak - ԼՂ սիրելի քույրեր և եղբայրներ, դուք պետք է տնավորվեք ՀՀ-ում, պետք է հրաժարվենք հացի հետևից պանդխտելու  տրամաբանությունից. Փաշինյան
ԼՂ սիրելի քույրեր և եղբայրներ, դուք պետք է տնավորվեք ՀՀ-ում, պետք է հրաժարվենք հացի հետևից պանդխտելու  տրամաբանությունից. Փաշինյան

ԼՂ սիրելի քույրեր և եղբայրներ, դուք պետք է տնավորվեք ՀՀ-ում, պետք է հրաժարվենք հացի հետևից պանդխտելու  տրամաբանությունից. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Այն ինչ ասում եք, որ խոսում են մասնագետները, ճանապարհ է, որը մեզ դնելու է մի վիճակում, որ մենք Խրիմյան Հայրիկի նման թղթե շերեփն առած ընկնենք դռնեդուռ և մեծ ու փոքր տերությունների առաջ լացուկոծով զբաղվենք, որը կբերի և բերել է նրան, որ բոլորը մեզ կօգտագործեն սեփական նպատակների համար և միակ  սուբյեկը, որը  չի օգտագործի, կլինենք մենք»,-ճեպազրույցում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով հարցին, թե ինչու է ինքը նույն հարթության վրա դնում ԼՂ հայերի վերադարփի թեմն և Արևմտյան Ադրբեջանի թեման փակելու հարցերը, երբ շատ գործիչներ, այդ թվում Արման Թաթոյանն ասում եմ, որ ԼՂ հայերի վերադարձի հարցով պետք է դիմել միջազգային քրեական դատարան:

Վարչապետը նշեց, որ այս ճանապարհը տանում են ՀՀ-ն մանրադրամացման ճանապարհով՝ միջազգային քաղաքականության և դիվանագիտական խաղերի մեջ.«Դա մի ճանապարհ է, որ հայ ժողովրդին հարատևությամբ դատապարտում է նահատակի և գոյատևողի ճակատագրին: Մեր կառավարության և իմ առաքելությունը համարում եմ հայ ժողովրդին նահատակացման տրամաբանությւնից ձերբազատելը»:  

«Հիմա կարող ենք ասել ԼՂ ժողովրդի վերադարձի  օրակարգ ենք որդեգրում, ո՞վ է  շահելու դրանից, Ղարաբաղի ժողովուրդը դրանից շահելու՞ է: Դուք ասում եք՝ եկեք Ղարաբաղի ժողովրդին հայ ժողովորդի մի մասի նման դատապարտենք հավիտյան պանդուխտի կարգավիճակին, որ այդ մարդիկ չիմանան ի վերջո որտեղ են, իրենց  երեխեքը, թոռները որտեղ են ապրելու, կա՞ հասցե, թե՞ չկա: Ես ասում եմ՝ այո կա և այդ հասցեն ՀՀ-ն է՝ իր միջազգայնորեն  ճանաչված ինքնիշխան տարածքվ: Մենք ասում ենք ԼՂ սիրելի քույրեր և եղբայրներ, դուք պետք է տնավորվեք ՀՀ-ում, ստանաք ՀՀ քաղաքացիություն, մենք պետք է հրաժարվենք հացի հետևից պանդխտելու  տրամաբանությունից, որովհետև հացն այստեղ է:  ՀՀ-ն ոչ թե նահատակվելու,այլ հաց ստեղծելու գործիք է  և մենք գնում ենք այդ ճանապարհով»,- ասաց Փաշինյանը: 

 

18 Դեկտեմբեր, 2025 14:08
Վեր