Ժաննա Անդրեասյանը հետևել է «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերին. հայտնի են այսօրվա ցուցանիշները Zarkerak - Ժաննա Անդրեասյանը հետևել է «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերին. հայտնի են այսօրվա ցուցանիշները
Zarkerak Zarkerak - Ժաննա Անդրեասյանը հետևել է «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերին. հայտնի են այսօրվա ցուցանիշները
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերին. հայտնի են այսօրվա ցուցանիշները

Ժաննա Անդրեասյանը հետևել է «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերին. հայտնի են այսօրվա ցուցանիշները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող մարզահամալիրում հետևել է «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի ընթացքին:

Խաղի ավարտին Ժաննա Անդրեասյանը զրուցել է թիմերի մասնակիցների, խաղերին հետևող աշակերտների և ծնողների հետ: Նախարարը հետաքրքրվել է՝ ինչ ակնկալիքներ կան խաղից, արդյոք նախաձեռնությունը ոգևորո՞ղ է: Ի պատասխան՝ մասնակից դպրոցականները նշել են, որ շատ ոգևորված են և լիգային մասնակցում են հաղթանակ գրանցելու տրամադրությամբ: Երկրպագուները, մասնավորապես ծնողները, նշել են, որ նախաձեռնությունը ստացված է, և մինչև եզրափակիչ փուլ հասնելը երեխաները մրցումներին մասնակցել են բարձր մոտիվացիայով:

Ներկայացնում ենք առաջին օրվա արդյունքները.

1-ին տարիքային խումբ`

  • Շիրակ (Արթիկի թիվ 4 հիմնական դպրոց)-Կոտայք (Ակունքի միջնակարգ դպրոց)` 1:2,
  • Գեղարքունիք (Լուսակունքի միջնակարգ դպրոց)-Վայոց ձոր (Վայքի հիմնական դպրոց)` 2:0,
  • Լոռի (Թեղուտի միջնակարգ դպրոց)-Արմավիր (Վաղարշապատի «Ներսիսյան» թիվ 6 հիմնական դպրոց)` 2:1:

2-րդ տարիքային խումբ`

  • Սյունիք (Սիսիանի թիվ 2 հիմնական դպրոց)-Երևան (Երևանի թիվ 177 հիմնական դպրոց)` 0:2,
  • Գեղարքունիք (Լուսակունքի միջնակարգ դպրոց)-Կոտայք (Աբովյանի թիվ 10 հիմնական դպրոց)` 0:2,
  • Արարատ (Նորաշենի միջնակարգ դպրոց)-Վայոց ձոր՝ (Վայքի միջնակարգ դպրոց)` 2:1:

Լիգան կտևի մինչև դեկտեմբերի 25-ը: Մուտքն ազատ է:

22 Դեկտեմբեր, 2025 19:50
Վեր