Գյումրիում գնացքի գծերի վրա հայտնաբերվել է 71-ամյա կնոջ մարմին Zarkerak - Գյումրիում գնացքի գծերի վրա հայտնաբերվել է 71-ամյա կնոջ մարմին
Zarkerak Zarkerak - Գյումրիում գնացքի գծերի վրա հայտնաբերվել է 71-ամյա կնոջ մարմին
Գյումրիում գնացքի գծերի վրա հայտնաբերվել է 71-ամյա կնոջ մարմին

Գյումրիում գնացքի գծերի վրա հայտնաբերվել է 71-ամյա կնոջ մարմին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 01։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում գնացքի տակ ընկած քաղաքացի կա։

Ոստիկաններն ու պարեկները տեղում պարզել են, որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ 71-ամյա Գյուլնարա Ա․-ն է։

Դեպքի մասին ոստիկանության Կումայրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար։

22 Դեկտեմբեր, 2025 18:54
Վեր