Հարկային կարգապահության բարելավման ծրագրերի շրջանակում հարկ վճարողների մոտ հայտնաբերվել են մի շարք խախտումներ. ՊԵԿ Zarkerak - Հարկային կարգապահության բարելավման ծրագրերի շրջանակում հարկ վճարողների մոտ հայտնաբերվել են մի շարք խախտումներ. ՊԵԿ
Zarkerak Zarkerak - Հարկային կարգապահության բարելավման ծրագրերի շրջանակում հարկ վճարողների մոտ հայտնաբերվել են մի շարք խախտումներ. ՊԵԿ
Հարկային կարգապահության բարելավման ծրագրերի շրջանակում հարկ վճարողների մոտ հայտնաբերվել են մի շարք խախտումներ. ՊԵԿ

Հարկային կարգապահության բարելավման ծրագրերի շրջանակում հարկ վճարողների մոտ հայտնաբերվել են մի շարք խախտումներ. ՊԵԿ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Պետական եկամուտների կոմիտեն հետևողականորեն շարունակում է հսկողական աշխատանքներն աշխատողի չձևակերպման, ՀԴՄ-ի կիրառման կանոնների, անկանխիկ գործառնությունների, գործարքների փաստաթղթավորման խախտման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Իրավախախտումների կանխարգելումը և դրանց նկատմամբ հանրային վերահսկողությունը կարևոր է ինչպես յուրաքանչյուր յուրաքանչյուր քաղաքացու, այնպես էլ օրինական դաշտում գործող բիզնեսի կայուն զարգացման համար։ Կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին գործել օրենքի դաշտում՝ նպաստելով վստահելի բիզնեսի իր վարկանիշի պահպանմանը։

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում, 2025 թվականի հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ, հարկ վճարողների մոտ արձանագրվել են աշխատողի չձևակերպման և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր: Մասնավորապես, 6 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել են 31 չգրանցված աշխատողներ և առաջադրվել է մոտ 7,8 մլն դրամ տուգանք, իսկ 13 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում և առաջադրվել է մոտ 60,8 մլն դրամ տուգանք (1-Ցանկ)։

Հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում բացահայտված մյուս խախտումները վերաբերում են կահույքի արտադրության ոլորտին։ Մասնավորապես,  2025 թվականի հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ, «C31 Կահույքի արտադրություն» ոլորտում գործունեություն իրականացնող հարկ վճարողների մոտ հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում  6 հարկ վճարողների մոտ արձանագրվել են 16 չգրանցված աշխատողներ և   առաջադրվել է 4 մլն դրամ տուգանք։  ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում է արձանագրվել 9 հարկ վճարողների մոտ և առաջադրվել է մոտ 2 մլն դրամ տուգանք։ Եվս 3 հարկ վճարողների մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված դեպքերում ու կարգով վճարային քարտերով  անկանխիկ վճարումներ չընդունելու դեպքեր և առաջադրվել է 1,3 մլն դրամ տուգանք։ Իսկ 2 հարկ վճարողների մոտ արձանագրվել է ապրանքների մատակարարման կամ տեղափոխության գործարքների փաստաթղթավորման պարտադիր պահանջների խախտման դեպքեր և առաջադրվել է 2,3 մլն դրամ տուգանք (2-Ցանկ)։

13 Հունվար, 2026 17:28
Վեր