Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Իսպանիայի առաջնության 2025/26 մրցաշրջանի 20-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտյագո Բեռնաբեուում» երկու անպատասխան գնդակ ուղարկեց նախավերջին տեղում ընթացող «Լևանտեի» դարպասը (2-0)։
Հանդիպման հաշիվը բացվեց 58-րդ րոպեին, երբ 11-մետրանոց նշակետից դիպուկ հարված կատարեց Կիլիան Մբապեն։ Եվս մեկ գոլ գրանցվեց 65-րդ րոպեին․ Արդա Գյուլերի փոխանցումից հետո Ռաուլ Ասենսիոն գրավեց Մեթյու Ռայանի պաշտպանած դարպասը՝ մեծացնելով տանտերերի առավելությունը։
«Սերուցքայինները» վերջին երեք խաղերում տարան իրենց առաջին հաղթանակը, որը նաև առաջինն էր Ալվարո Արբելոայի գլխավորությամբ, և միավորների քանակը հասցրեցին 48-ի։ «Լևանտեն» 14 միավորով շարունակում է զբաղեցնել նախավերջին տեղը։


