Ես ինքս եմ ինձ համոզել. Թրամփը՝ Իրանի վրա հարձակվելուց հրաժարվելու մասին Zarkerak - Ես ինքս եմ ինձ համոզել. Թրամփը՝ Իրանի վրա հարձակվելուց հրաժարվելու մասին
Zarkerak Zarkerak - Ես ինքս եմ ինձ համոզել. Թրամփը՝ Իրանի վրա հարձակվելուց հրաժարվելու մասին
Ես ինքս եմ ինձ համոզել. Թրամփը՝ Իրանի վրա հարձակվելուց հրաժարվելու մասին

Ես ինքս եմ ինձ համոզել. Թրամփը՝ Իրանի վրա հարձակվելուց հրաժարվելու մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահը մեկնաբանել է լուրը, թե Իսրայելը, Սաուդյան Արաբիան, Կատարը և Օմանն են համոզել իրեն հրաժարվել Իրանի վրա հարձակումից։

«Ոչ ոք չի փորձել ինձ համոզել։ Ես ինքս եմ ինձ համոզել»,- լրագրողների հետ զրույցում նշել է Թրամփը։ Նա հավելել է, որ իր որոշման վրա մեծ ազդեցություն է ունեցել այն փաստը, որ Իրանի իշխանությունները չեղարկել են 800 ձերբակալված ցուցարարների մահապատիժը: 

Իրանի շուրջ զարգացումների ֆոնին հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Օմանի արտաքին գործերի նախարարները: Սերգեյ Լավրովը և Բադր բին Համադալ-Բուսաիդին համաձայնել են՝ չի կարելի թույլ տալ, որ տարածաշրջանում հակամարտություն սկսվի։ Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ ընդգծվել է, որ Իրանում լարվածությունը սրել են արտաքին ուժերը:

17 Հունվար, 2026 16:30
Վեր