Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«ՀՀ և Ադրբեջան երկկողմ առևտրի դրսևորումները տեղի ունեցան շատ ավելի վաղ, քան սպասում էինք»,- այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը «Հայաստանը խաղաղության ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» քննարկման ժամանակ:
Մասնավորապես խոսելով բենզինի ներկման մասին՝ նշեց, որ 2018-ից ինչքան են աշխատել, չարչարվել մենաշնորհհները հաղթահարելու ուղությամբ.«Այո՛, հաղթահարել եք և շուկաները դե յուրե բաց են եղել բոլորի համար, այս ընթացքում բենզինի ներկում էլ է եղել, ընդլայնվել է շուկան, բայց մեզ չէր հաջողվել այն մենաշնորհների, որոնց մի մասը ՀՀ-ում էր, մի ծայրը ՀՀ-ից խնդիրը լուծել: Հիմա մեր բոլորի աչքի առաջ բեզինի և դիզվառելիքի շուկայում հաստատված տասնամյակների մենաշնորհները խաղաթղթերի տնակի նման քանդվում են: Այդ բոլոր տասնամյակների ընկերությունները վերջին հուսահատ ջիգերն են գործադրում և մեծ ներդրումներ են անում, հակաարշավ իրենց մենշանորհային դիրքը հայրենասիրական կարգախոսների ներքո պաշտպանելու համար, մինչդեռ երբ ՀՀ սպառողները տասնամյակներով տրիլիոնավոր դրամներ ավել են ճարել, ոչ մեկը բացատրություն ու պատասխան չի ուզում տա»,- ասաց վարչապետը:
«Դեկտեմների 25-ից մինչև այսօր ՀՀ քաղաքացիների գրպանում տասնյակ միլիարդ դրամներ են մնացել, ուզում եմ բոլոիս շնորհավորել այս հանգրվանի առիթով»,- նշեց նա ու հավելեց, որ հայտարարությունները թե բենզինի համարը Եռաբլուրը մեռացան, այդպես չէ և զարգացած, կայուն, անվտանգ ՀՀ-ն ամենամեծ հարգանքի տուրքն է մեր նահատակներին, մեր եղբայրներն ընկել են, որ ՀՀ-ն ոտքի կանգնի:


