Ինչու՞ է թանկացել հեղուկ գազը. Փաշինյանը վստահեցրեց՝ խնդիրը կլուծվի Zarkerak - Ինչու՞ է թանկացել հեղուկ գազը. Փաշինյանը վստահեցրեց՝ խնդիրը կլուծվի
Zarkerak Zarkerak - Ինչու՞ է թանկացել հեղուկ գազը. Փաշինյանը վստահեցրեց՝ խնդիրը կլուծվի
Ինչու՞ է թանկացել հեղուկ գազը. Փաշինյանը վստահեցրեց՝ խնդիրը կլուծվի

Ինչու՞ է թանկացել հեղուկ գազը. Փաշինյանը վստահեցրեց՝ խնդիրը կլուծվի

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Երեկվանից բարձրացվում է այդ հարցը՝  ինչու է թանկացել հեղուկ գազի գինը:  Սա սովորական պրոցես է, ամեն տարվա դեկտեմբերին դա տեղի է ունենում, որևէ  արտառոց բան չկա:  Կապել էին որոշակի հանգամանքների հետ, բենզինի գնի էժանացման հետ, որ  գազի թանկացումներով դրա վաճառքն ապահովվի»,- կառավարության նիստում այս մասին ասաց  Մրցակցության hանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանըը:

«Չհասկացա, էդ ի՞նչ տրամաբանություն է»,- արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Մեծ աղմուկ է բարձրացվում, դրա տարածումը շատ եղավ, մենք հստակ պարզաբանում ենք  տվել. ամեն տարի, երբ Լարսը ճանապարհային հանգույցի խնդիր է ունենում,  տրանսպորտային հանգույցները թանկանում են: Սովորական պրոցես է, ապրիլ-մայիս ամիսներին էժան է , դեկտեմբերին թանկ է,  այստեղ որևէ լուրջ պրոբլեմ և դեֆիցիտ գոյություն չունի»,- ասաց Գևոևգյանը:  

Փաշինյանը հավելեց.«Այն ինչ-որ նկարագրեցիք, արդեն լուրջ պրոբլեմ է, խնդիր է, որ  այդ թվում  պետք է  լուծվի տարածաշրջանաին հարցի լուծման համատեքստում այդ հարցը պետք է լուծվի, որպեսզի ՀՀ-ում մատակարարումների տարբեր ուղիներ և աղբյուրներ ունենանք, պետք  չէ այստեղ շատ բան  փնտրել: Համոզված եղեք այս  տարի դեկտեմբերին այս հարցը չի լինի, վստահ եղեք»,- ասաց վարչապետն ու  փոխվարչապետ Մհեր Գիրգորյանից հետաքրքվեց այս ապրանքախումբը երկաթուղով կարո՞ղ է  ներմուծվել ՀՀ: 

Վերջինս նշեց.«Վստահաբար, այո՛, բայց   այստեղ ոչ միայն տրազնիտի խնդիր է, այլ նաև առևտրի, կարծում եմ մոտ ժամանակներում շուկան ավելի հստակ հայտարարություն կանի, թե ինչ ձևաչափով է այդ ապրանքի մատակարարումը  ալտերնատիվ ուղով գալիս և ինչ երկրից, շատ հավանական է  լինելու, որ  շարժը տեղի ունենա երկաթգծի  միջոցով գնորդից մինչև վաճառող»:  

15 Հունվար, 2026 12:11
Վեր