Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ամերիկյանը կողմը TRIPP նախագծի նախապատրաստական ընթացքի համար արդեն իսկ հատկացրել է 140 մլն դոլար:
Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:
«Այս պահի դրությամբ ես, ինչքան գիտեմ, 140 մլն դոլար արդեն հատկացված է ծրագրի նախապատրաստական ընթացքի համար»,-ասաց Փաշինյանը:
Ինչ վերաբերում է կոնկրետ ներդրումներին, ապա դրանք նախագծանախահաշվային հաշվարկների հետ են կապված: Վարչապետը, սակայն, ակնհայտ համարեց, որ ներդրումները մեծ են լինելու: Նրա խոսքով՝ հստակ թիվ նշել հնարավոր չէ:


