Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Zarkerak.am-ն առանձնացրել է անցնող շաբաթվա 7 կարևոր լուրերը:
1. Հայաստան են վերադարձել գերիներ Դավիթ Դավթյանը, Գևորգ Սուջյանիը, Վիգեն Էուլջեքջյանը, Վագիֆ Խաչատրյանը: Հայաստան էլ Թուրքիայի միջոցով Սիրիային փոխանցել այդ երկրի երկու քաղաքացու, որոնք ցմահ դատապարտված էին 44-օրյայում վարձականության համար:
2. ԹՐԻՓՓ ծրագրի վերաբերյալ ՀՀ-ն և ԱՄՆ-ն ընդունել են համատեղ հայտարարություն, ՀՀ-ն ԱՄՆ-ին առաջարկելու է ընկերության 74 տոկոս բաժնեմասը՝ իրեն պահելով 26 տոկոսը:
3. 3.ՌԴ դեսպան Կոպիրկինը կանչվել է ՀՀ ԱԳՆ, նրան բողոքի նոտա է հանձնվել Սոլովյովի հայտարարության վերաբերյալ, որ ՌԴ-ն պետք է հատուկ ռազմական գործողություն է իրականացնի ՀՀ-ում, ինչպես արել է Ուկրաինայում: ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ՝ դա ընդամենը լրագրողի կարծիք է:
4. Հունվարի 21-ից ԱՄՆ-ն կդադարեցնի ներգաղթային վիզաների տրամադրումը 75 երկրի, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներին, քանի որ նրանք ստանում են ստանում են բարձր նպաստներ:
5. Իրանում առնվազն երկու հայ է զոհվել բողոքի ակցիաների ժամանակ: Որոշ տվյալներով բախումներում զոհերի թիվը հասել է մոտ 2600-ի, ձերբակալվածների թիվն անցել է 18.400-ը:
6. ՀՀ քննչական կոմիտեն միջնորդել է երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետ
7. Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով։


