Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի ձևավորման գործընթացին՝ ընդգծելով, որ որոշումների գերակշիռ մասը կայացվել է համաձայնությամբ։
«Կարող եմ ասել, որ շուրջ 99 տոկոս որոշումները կայացվել են կոնսենսուսով»,– նշել է Սիմոնյանը՝ խոսելով պատգամավորների թեկնածուների ընտրության ընթացքի մասին։
Անդրադառնալով ՔՊ նախընտրական ցուցակի կազմին՝ ԱԺ նախագահը նշել է, որ հանրությունը կտեսնի նոր ու հետաքրքիր դեմքեր։
«Շատ հետաքրքիր ու նոր դեմքեր կլինեն»,– ասել է Սիմոնյանը՝ չմանրամասնելով անունները, սակայն ընդգծելով, որ ցուցակը ձևավորվել է կուսակցության ներսում քննարկումների և փոխհամաձայնության արդյունքում։


