Կառավարությունում քննարկվել են Երևանում տեղական ինքնակառավարման մասին օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերը Zarkerak - Կառավարությունում քննարկվել են Երևանում տեղական ինքնակառավարման մասին օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերը
Zarkerak Zarkerak - Կառավարությունում քննարկվել են Երևանում տեղական ինքնակառավարման մասին օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերը
Կառավարությունում քննարկվել են Երևանում տեղական ինքնակառավարման մասին օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերը

Կառավարությունում քննարկվել են Երևանում տեղական ինքնակառավարման մասին օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի շուրջ քննարկումները: Այդ մասին հայտնում են Կառավարության աշխատակազմից:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է նախորդ խորհրդակցության արդյունքներով նախագծերի լավարկման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը:

Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել վարչական իրավախախտումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման, գույքահարկի վճարման կարգավորումներին, պետական գերատեսչությունների միջև համագործակցության, կարգավորման ազդեցության գնահատման և այլ ուղղություններով առաջարկվող լուծումներին:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է տեղական ինքնակառավարման մարմինների ինստիտուցիոնալ զարգացումը և այս ոլորտում բարեփոխումների հետևողական իրականացումը։  

Քննարկումների արդյունքներով կշարունակվեն աշխատանքները նախագծերով առաջարկվող կարգավորումների շուրջ:

16 Հունվար, 2026 16:08
Վեր