Կենաց և մահու պատերազմի տրամաբանություն է գործում. կա հավանականություն, որ Իրանում կարող է վարչակարգ փոխվել. Արմեն Պետրոսյան Zarkerak - Կենաց և մահու պատերազմի տրամաբանություն է գործում. կա հավանականություն, որ Իրանում կարող է վարչակարգ փոխվել. Արմեն Պետրոսյան
Zarkerak Zarkerak - Կենաց և մահու պատերազմի տրամաբանություն է գործում. կա հավանականություն, որ Իրանում կարող է վարչակարգ փոխվել. Արմեն Պետրոսյան
Կենաց և մահու պատերազմի տրամաբանություն է գործում. կա հավանականություն, որ Իրանում կարող է վարչակարգ փոխվել. Արմեն Պետրոսյան

Կենաց և մահու պատերազմի տրամաբանություն է գործում. կա հավանականություն, որ Իրանում կարող է վարչակարգ փոխվել. Արմեն Պետրոսյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Պատերազմը կանխատեսելի էր բոլորի համար և կանխատեսելի էր, որ հենց նման մասշտաբով և նման սցենարով է տեղի ունենալու»,- Zarkerak.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց արևելագետ Արմեն Պետրոսյանը:

Նշենք, որ Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին սկսել են հարվածել Իրանին, Թեհրանն էլ պատասխանել է՝ հարվածելով Իսրայելին և Մերձավոր Արևելքի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին:

Պետրոսյանի խոսքով՝ այս պահին պատերազմն ընթանում է այն տրամաբանությամբ, որով կանխատեսվում էր. «Այստեղ վերջին ճամակատամարտի կամ կենաց և մահու պատերազմի տրամաբանություն է գործում՝ հատկապես Իրանի համար: Դեռևս 2025 թվականի պատերազմից հետո, պարզ էր, որ վերսկսվելու դեպքում ունենալու է նման աշխարհագրական ընդգրկում և սցենարային զարգացում՝ մի կողմից վերածվելով տարածաշրջանային  պատերազմի, մյուս կողմից էլ Իրանի ներսում հասարակության դժգոհ շերտերի ակտիվացման միջոցով ներքին պրոցեսների ակտիվացման: Այս պահին կա երկու վերջնանպատակ. ԱՄՆ-ն և Իսրայելը նպատակ են հռչակել Իրանի ներսում վարչակարգի փոփոխությունը, Իրանն էլ բոլոր հնարավոր ռեսուրսները գործադրելով՝ փորձում է թույլ չտալ այդ նպատակի իրականացումը»:

Արմեն Պետրոսյանի դիտարկմամբ՝ պատերազմն արդեն իսկ արյունալի է և բարդ է կանխատեսել դրա տևողության մասին. «Քանի դեռ ԱՄՆ-ն և Իսրայելը վերջնանպատակ են սահմանել Իրանում վարչակարգի փոփոխությունը և քանի դեռ ունեն հնարավորություններ շարունակելու պատերազմը, ուրեմն պատերազմը կշարունակվի: Եթե վերջնանպատակը չարձանագրվի, հնարավորություններն էլ սպառվեն, նշանակում է՝ պատերազմը կարող է դադարեցվել»:

Արևելագետը նշեց, որ եթե այդ գործողությունը սկսվել է, ուրեմն հաշվարկվել է դրա հնարավորությունը. «Կարծում եմ՝ կա հավանականություն, որ Իրանում կարող է վարչակարգ փոխվել, որովհետև ուժերի հավասարակշռությունն ակնհայտ անհամեմատելի է ոչ օգուտ Իրանի: Կանխատեսելի է ընդգրկվածության մեծացում: Իրանում վարչակարգի փոփոխությունը բխում է միաժամանակ մի քանի խաղացողների շահերից, բնականաբար կլինեն դերակատարներ, որոնք կմիանան  այս գործողություններին»:

Ինչ վերաբերում է այս պահին բանակցությունների չանցկացմանը՝ Պետրոսյանն ասաց. «Չեմ կարծում, որ այս պահին եկել է բանակցելու պահը: Բանակցել-չբանակցելու մասին հայտարարությունները քարոզչական նպատակ ունեն և նպատակն է պատերազմի վրա ազդելը: Այս պահին բանակցությունների հնարավորությունն այնքան էլ մեծ չէ, քանի դեռ Իրանում իշխող վարչակարգի ռեսուրսները լիովին չեն սպառվել և դրան գումարած երկրի ներսում էլ որոշակի առումով դեռևս իրավիճակը կայուն է»:

Արմեն Պետրոսյանը նկատեց, որ այս պահին արդեն իսկ տեսանելի են տնտեսական և լոգիստիկ խնդիրներ Հարավային Կովկասի համար. «Նման պայմաններում Իրանը, որը Հայաստանի համար կարևոր առևտրային գործընկեր է, պարզ է, որ տնտեսական-առևտրային հարաբերությունները որոշակի ժամանակ սահմանափակվելու են: Մյուսը լոգիստիկ հարցն է, Իրանը որպես տարանցիկ երկիր շատ կարևոր  միջանցք է եղել Հայաստանի համար Պարսից ծոցի երկրների հետ կապվելու հարցում: Պայմանավորված հակամարտության ընթացքով՝ կարող են առաջանալ նաև այլ խնդիրներ, օրինակ՝ հումանիտար: Հայաստանի համար անվտանգային մարտահրավեր այս պահին չկա»:

 

Աննա Բզնունի

02 Մարտ, 2026 13:25
Վեր