Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«2025 թվականի պետական բյուջեից մեր ոլորտին ուղղվել է 905.6 միլիարդ դրամ, մինչդեռ 2017 թվականի բյուջեն կազմել է 365.1 միլիարդ դրամ, գրեթե երեք անգամ աճել է մեր բյուջեն վերջին 8 տարիներին»- Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:
Թորոսյանի խոսքով՝ ամեն տարի ավելի շատ կենսաթոշակ ստացող, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու նպաստ ստացող քաղաքացիների թիվ ունենք, ինչը թե՛ արտահայտվում է դրամական ձևով, թե՛ նաև հենց թվով. «Մենք կենսաթոշակի նվազագույն չափի մասով ունենք հետևյալ պատկերը. 2025 թվականի չորորրդ եռամսյակի միջին ընթացիկ գներով պարենային և սպառողական զամբյուղների արժեքները կազմել են 33 հազար 388 և 61 հազար 768 դրամ: Մենք արդեն 2023 թվականից գերազանցել ենք պարենային զամբյուղի համար նախանշված թիրախը, իսկ 2025 թվականի վերջով մոտեցել ենք նվազագույն պարենային զամբյուղի թվին, իսկ շուտով ապրիլի 1-ից՝ հաշվի առնելով վերջին փոփոխությունները, մենք կգերազանցենք նվազագույն սպառողական զամբյուղի թիվը, որը շատ կարևոր է, թե՛ մեր քաղաքացիների կենսամակարդակի ապահովման, թե՛ նաև Կառավարության ծրագրի կատարման տեսանկյունից»:


