Մեր պետականության սիմվոլներին քամահրական վերաբերմունքն անընդունելի է. Ավինյան Zarkerak - Մեր պետականության սիմվոլներին քամահրական վերաբերմունքն անընդունելի է. Ավինյան
Zarkerak Zarkerak - Մեր պետականության սիմվոլներին քամահրական վերաբերմունքն անընդունելի է. Ավինյան
Մեր պետականության սիմվոլներին քամահրական վերաբերմունքն անընդունելի է. Ավինյան

Մեր պետականության սիմվոլներին քամահրական վերաբերմունքն անընդունելի է. Ավինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ինձ համար անընդունելի է որևէ Հայաստանի քաղաքացու կամ որևէ նույնիսկ օտարերկրացու, ով բնակվում է Հայաստանում, քամահրական վերաբերմունքը մեր պետական խորհրդանիշներին, մեր քարտեզին: Նույնիսկ Հայաստանի Հանրապետություն բառակապակցությանը քամահրական վերաբերմունքն անընդունելի և դատապարտելի է»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Ավինյանի խոսքով՝ ՀՀ-ն իր բոլոր ատրիբուտներով մեր հպարտության հիմքն է, մեր պետականության սիմվոլներին քամահրական վերաբերմունքն անընդունելի է. «ՀՀ-ի վերաբերյալ երբ մարդը խոսում է, պետք է խոսի հարգանքով, երբ խոսում է մեր քարտեզի, հիմնի, դրոշի մասին, պետք է խոսի հարգանքով, դա պարտադիր է բոլորի համար»:

27 Մարտ, 2026 10:55
Վեր