Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան տեղափոխվող ապրանքների տարանցման արգելքի վերացումը հեռանկարներ է բացում տարածաշրջանի լիարժեք բացահայտման համար:
Այս մասին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Մեզ համար հատկապես նշանակալի իրադարձություն է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ապրանքների տարանցման արգելքի վերջերս տեղի ունեցած վերացումը, ինչը հեռանկարներ է բացում տարածաշրջանի պոտենցիալի լիարժեք բացահայտման համար՝ նպաստելով փոխադարձ առևտրի աճին»,- ասել է փոխվարչապետը:
Փոխվարչապետի խոսքով՝ տնտեսական կայունության ամրապնդման առանցքային գործոններից մեկը արտաքին գործընկերների հետ համագործակցության ընդլայնումն ու նոր շուկաներ դուրս գալն է։
«Տնտեսական կայունության ամրապնդման ևս մեկ կարևոր տարր է արտաքին գործընկերների հետ տնտեսական համագործակցության ընդլայնումը: Նոր գործընկերների հետ ազատ առևտրի մասին նոր համաձայնագրերի կնքումը բարձրացնում է միության մրցունակությունը»,- նշել է Մհեր Գրիգորյանը։


