Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Մարտի 9-ին վիճաբանություն և դանակահարություն են տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 02։00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ դանակահարության հետևանքով «Մարտունու» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երիտասարդ։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց մեկնած Գեղարքունիքի քրեական ու Մարտունու համայնքային ոստիկանները պարզել են, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ վիրավորը Գեղարքունիքի մարզի բնակիչ 21-ամյա Տավրոս Ս․-ն է, որը գտնվելիս է եղել վիրահատարանում և ըստ բժիշկների՝ ի վիճակի չի եղել կատարվածի մասին բացատրություն տալու։
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի Լիճք բնակավայրի սկզբնամասում գործող գարեջրատանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Արտյոմ Ե․-ն իր մոտ եղած կտրող-ծակող գործիքով հարվածել է Տավրոս Ս․-ի որովայնին և պատճառել ծանր մարմնական վնասվածք։
Արտյոմ Ե․-ն ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին։
Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, և ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ կտրող-ծակող գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։


