Իրանի ԱԳ նախարարը դատապարտել է Լիբանանում լրագրողների սպանությունը Zarkerak - Իրանի ԱԳ նախարարը դատապարտել է Լիբանանում լրագրողների սպանությունը
Zarkerak Zarkerak - Իրանի ԱԳ նախարարը դատապարտել է Լիբանանում լրագրողների սպանությունը
Իրանի ԱԳ նախարարը դատապարտել է Լիբանանում լրագրողների սպանությունը

Իրանի ԱԳ նախարարը դատապարտել է Լիբանանում լրագրողների սպանությունը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին դատապարտել է Լիբանանի հարավում իսրայելական անօդաչու սարքի հարվածի հետևանքով լիբանանցի հեռուստատեսային թղթակիցների սպանությունը և ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին և գործընկերներին։

«Խստորեն դատապարտելով այս հանցագործությունը և ընդգծելով միջազգային հանրության կողմից լրագրողներին աջակցելու և նման հարձակումների մեղավորների պատասխանատվությունն ապահովելու համար արդյունավետ գործողությունների անհրաժեշտությունը՝ ես իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում զոհերի ընտանիքներին և նրանց գործընկերներին», – ասվում է նախարարի պաշտոնական Telegram-յան ալիքում հրապարակված հայտարարության մեջ։

«Ալ-Մայադին» հեռուստաընկերության թղթակից Ֆաթիմա Ֆտունին և «Ալ-Մանար» հեռուստաընկերության թղթակից Ալի Շաիբը զոհվել էին իսրայելական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով: Լիբանանի նախագահը դատապարտել է սպանությունները՝ Իսրայելի գործողությունները անվանելով թիրախային և կոչ անելով միջազգային հանրությանը դադարեցնել Իսրայելի հարձակումները Լիբանանի վրա:

29 Մարտ, 2026 12:53
Վեր