Հրդեհ Լեռնապատ գյուղում Zarkerak - Հրդեհ Լեռնապատ գյուղում
Zarkerak Zarkerak - Հրդեհ Լեռնապատ գյուղում
Հրդեհ Լեռնապատ գյուղում

Հրդեհ Լեռնապատ գյուղում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մայիսի 21-ին` ժամը 12։35-ին, Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնապատ գյուղում այրվում է տուն։

 

ՆԳՆ-ից հայտնում են՝ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։26-ին, մարվել՝ ժամը 15։30-ին։ Այրվել են տան մոտ 48 քմ հատվածը՝ գույքով և տանիքից մոտ 48 քմ հատված։

21 Մայիս, 2026 23:31
Վեր