Իմ էմոցիաներն արթնացրել են նաև ժողովրդի էմոցիաները. Փաշինյան Zarkerak - Իմ էմոցիաներն արթնացրել են նաև ժողովրդի էմոցիաները. Փաշինյան
Zarkerak Zarkerak - Իմ էմոցիաներն արթնացրել են նաև ժողովրդի էմոցիաները. Փաշինյան
Իմ էմոցիաներն արթնացրել են նաև ժողովրդի էմոցիաները. Փաշինյան

Իմ էմոցիաներն արթնացրել են նաև ժողովրդի էմոցիաները. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Քարոզարշավի ընթացքը գնահատում եմ շատ լավ և կարծում եմ, որ իմ էմոցիաներն արթնացրել են նաև ժողովրդի էմոցիաները։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ այն, ինչ տեսնում ենք, իր ընկալմամբ, նման է 2018-ի Թավշյա հեղափոխության գործընթացներին:

«Եթե 2018-ին արդյունքում մենք հեղափոխությունն անվանեցինք Ոչ բռնի, թավշյա հեղափոխություն, այս անգամ պրոցեսները ես պայմանական անվանում եմ Երեխաների հեղափոխություն, որովհետև երեխաներն են շատ ակտիվ, և իրականում իրենք են էս քաղաքական պրոցեսի հիմնական էներգիայի աղբյուրը, ինչը շատ խորհրդանշական է և պարտավորեցնող։

Ես պատկերացնում եմ Հայաստանը խաղաղ, ինքնիշխան, խաղաղության համաձայնագիրը Ադրբեջանի հետ ստորագրված, վավերացված, սահմանազատումն ավարտված, ճանապարհները բացված և 15 տարի հետո ՀՆԱ-ն իրական արժեքով առնվազն կրկնապատկված, այսինքն՝ ժողովրդավարական, ազատ, անկախ, բարեկեցիկ պետություն, որը, պայմանական ասած, խաղաղության խաչմերուկն է»,- ասել է վարչապետը։

22 Մայիս, 2026 09:35
Վեր