Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Google-ի գոյության ողջ ընթացքում, Google Maps-ը ինչքան գոյություն է ունեցել, այդ անունն այնտեղ է եղել, այլ բան, որ ոմանք նոր են դա նկատել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Տիգրանաշենի վերաբերյալ լրագրողի հարցին։
Նիկոլ Փաշինյանը նաև նշեց՝ կան հարցեր, և անկլավների թեմայից Հայաստանը չի կարող հրաժարվել մի պարզ պատճառով, որովհետև ինքներս ունենք անկլավ՝ Արծվաշենը։
«Եթե որևէ մեկը հրաժարվի, դա քրեական պատասխանատվության հիմք է, ոչ մեկը չի կարող ՀՀ ինքնիշխան տարածքից հրաժարվել։ Սա պարզ թեմա չէ։ Որևէ պայմանավորվածություն, որևէ ռազմավարություն, որևէ հայեցակարգ այս պահի դրությամբ այս հարցի լուծման հետ կապված չկան։
Ես չեմ խոսում անկլավների թեմայի մասին, ես խոսում եմ ՀՀ ինքնիշխան տարածքների վերադարձի մասին և սահմանազատման թեմայի հետ կապված, ես խոսում եմ ՀՀ ինքնիշխան տարածքի մեր վերահսկողության ներքո վերադարձի մասին։ Եթե սահմանազատման ընթացքում, ինչպես կանոնակարգով նախատեսված է, որոշ օպտիմալացումներ կլինեն, կարող է և լինի, և եթե լինի՝ կլինի բաց, հրապարակային և թափանցիկ։ Մի բան հստակ է և աներկբա․ սահմանազատման արդյունքներով ՀՀ տարածքը 29 հազար 743 քառակուսի կիլոմետր է, սա երկաթյա տրամաբանություն է»,- ասաց Փաշինյանը։


