Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հուլիսի 3-ին՝ ժամը 17:07-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայում գտնվող գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Նախնական տվյալներով պայթյունը տեղի է ունեցել գազալցակայանի պահեստային մասում. կա մեկ տուժած:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հովացման աշխատանքներ:


