Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանն Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվում 14 վագոն ցորեն՝ 976 տոննա քաշով: Այս մասին գրում է ադրբեջանական APA գործակալությունը։
Տեղափոխությունը տեղի կունենա երկաթուղային ճանապարհով։
Գործակալությունը նաև հաղորդում է, որ այս պահի դրությամբ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել ավելի քան 14 հազար տոննա դիզելային վառելիք, շուրջ 5 հազար տոննա բենզին։


