«Ալեքս 33» լցակայանը տուգանվել է թերլիցքավորման համար Zarkerak - «Ալեքս 33» լցակայանը տուգանվել է թերլիցքավորման համար
Zarkerak Zarkerak - «Ալեքս 33» լցակայանը տուգանվել է թերլիցքավորման համար
«Ալեքս 33» լցակայանը տուգանվել է թերլիցքավորման համար

«Ալեքս 33» լցակայանը տուգանվել է թերլիցքավորման համար

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում բենզինի, դիզելային վառելիքի և հեղուկացված ածխաջրածնային գազի մանրածախ վաճառքով զբաղվող «Ալեքս 33» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ ք․ Վաղարշապատ, Մանուշյան 4/4)։

 

Ըստ գերատեսչության՝ ստուգման արդյունքում հայտնաբերված թերլիցքավորման համար տնտեսվարողը ենթարկվել է 2 239 209 ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության։

 

Արձանագրված իրավախախտման հիմքով Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի հրամանով լցակայանում 1 ամսով փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ։

03 Հուլիս, 2026 17:18
Վեր