Հայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը Zarkerak - Հայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը
Zarkerak Zarkerak - Հայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը
Հայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը

Հայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հուլիսի 4-12-ը Երևանում կկայանա բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի և մի շարք գործընկեր կազմակերպությունների համագործակցությամբ։

Ինչպես հայտնել է ԿԳՄՍՆ-ն, Հայաստանն առաջին անգամ է հյուրընկալում այս տարիքային խմբի առաջնությունը: Եվրոպայի C դիվիզիոնում Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականն ընդգրկվել է B խմբում, որտեղ կմրցի Ջիբրալթարի, Մալթայի, Անդորրայի և Մոնակոյի հավաքականների դեմ:

ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ընդգծել է, որ խաղային մարզաձևերի զարգացման պետական քաղաքականությունն ամրագրված է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների զարգացման ռազմավարությամբ։

«Նախորդ տարի Երևանում անցկացվել է մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի մրցաշարը: Նմանօրինակ միջոցառումները նպաստում են մարզական ենթակառուցվածքների զարգացմանը, միջազգային փորձի կուտակմանը և Հայաստանի հեղինակության բարձրացմանը՝ որպես խոշոր մրցաշարեր ընդունող երկրի։ Ակնկալում ենք, որ Հայաստանի հավաքականը կկարողանա բարձրանալ B դիվիզիոն։ Դա լուրջ խթան կլինի պատանեկան բասկետբոլի զարգացման համար, որը մեզ համար կարևոր ուղղություն է»,- նշել է Նարինե Շահբազյանը՝ ընդգծելով նաև Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի և ԿԳՄՍ նախարարության արդյունավետ համագործակցությունը:

Նրա խոսքով՝ Եվրոպայի բասկետբոլի ֆեդերացիայի (FIBA Europe) կողմից Հայաստանի նկատմամբ ցուցաբերվող բարձր վստահությունը, ինչպես նաև պետության որդեգրած քաղաքականությունը հնարավորություն են տալիս երկրում շարունակաբար հյուրընկալել միջազգային մրցաշարեր։ Մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի ավարտից հետո կքննարկվեն հաջորդ ամառվա ծրագրերը, որոնց շրջանակում հնարավոր է դիտարկել Երևանում կանանց տարիքային խմբերից մեկի Եվրոպայի առաջնության անցկացման հնարավորությունը։

«Մեզ համար շատ կարևոր է, որ կանանց բասկետբոլը նույնպես ունենա զարգացման նույն հնարավորությունները և առաջընթացը, ուստի այդ ուղղությամբ աշխատանքները ևս օրակարգում են»,- ասել է ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետը:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանի խոսքով՝ առաջնության անցկացման համար հիմք է հանդիսացել նախորդ տարվա հաջող փորձը: Նրա խոսքով՝ առաջնությունից առաջ ԿԳՄՍ նախարարությունն անհրաժեշտ ներդրումներ է կատարել՝ բարելավելով Սպորտի կառավարման կենտրոնի ենթակառուցվածքները։

«Փորձը ցույց տվեց, որ նման միջոցառումները դրական ազդեցություն են ունենում ոչ միայն բասկետբոլի զարգացման, այլև երկրի տնտեսության, զբոսաշրջության և Հայաստանի միջազգային հեղինակության վրա, ուստի փորձում ենք պահպանել ձևավորված տեմպը»,- նշել է Արթուր Նազարյանը:

Նրա տեղեկացմամբ՝ հավաքականում ընդգրկված են մինչև 16 տարեկան մի շարք տաղանդավոր բասկետբոլիստներ Հայաստանից, ԱՄՆ-ից և Ռուսաստանից։ Մարզչական շտաբը երկար ժամանակ հետևել է թեկնածուներին և ընտրել լավագույններին։

«Անցյալ տարի մինչև 16 տարեկանների հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում զբաղեցրեց երրորդ տեղը և շատ մոտ էր եզրափակիչ դուրս գալուն։ Այս տարի հույս ունենք ավելի հաջող հանդես գալ և պայքարել չեմպիոնության համար, առավել ևս, որ խաղալու ենք սեփական երկրպագուների աջակցությամբ։ Սա շատ կարևոր տարիքային փուլ է, քանի որ բասկետբոլիստների առաջին պաշտոնական միջազգային փորձը սկսվում է մինչև 16 տարեկանների հավաքականից»,- ներկայացրել է Արթուր Նազարյանը՝ հավելելով, որ ձևավորվել է բավական մրցունակ թիմ։

Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն անդրադարձել է նաև հավաքականի գլխավոր մարզիչ Նարեկ Կապուշյանին, որն աշխատում է ԱՄՆ-ում, ունի պատանեկան բասկետբոլում աշխատանքի մեծ փորձ և հաջող արդյունքներ։ Նա վստահություն է հայտնել՝ Կապուշյանի փորձը կօգնի նաև Հայաստանի հավաքականին։

Ասուլիսում անդրադարձ է կատարվել նաև մարզաձևի մասսայականացմանը՝ կարևորելով վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցակաների բասկետբոլի լիգա» մրցաշարը, որին նախորդ տարի հազարավոր երեխաներ են մասնակցել:

Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության շրջանակում ընդհանուր առմամբ կանցկացվի 24 հանդիպում: Բոլոր խաղերը տեղի կունենան Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող մարզահամալիրում (հասցե՝ Մանանդյան 41): Մուտքն ազատ է:

Հայաստանի Մ16 հավաքականը խմբային փուլի շրջանակում հուլիսի 4-ին կմրցի Անդորրայի, հուլիսի 5-ին՝ Ջիբրալթարի, հուլիսի 8-ին՝ Մալթայի, իսկ հուլիսի 9-ին՝ Մոնակոյի Մ16 տարեկանների հավաքականների հետ: Բոլոր խաղերը կմեկնարկեն ժամը 19:00-ին։ Առաջնության եզրափակիչը նախատեսված է հուլիսի 12-ին:

Հիշեցնենք՝ Հայաստանի Մ16 հավաքականը նախորդ երկու տարիներին դարձել է Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության բրոնզե մեդալակիր։

03 Հուլիս, 2026 18:36
Վեր