Հայաստանի ազգային արխիվի տնօրենն ու ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանը քննարկել են արխիվային համագործակցության հնարավորությունները Zarkerak - Հայաստանի ազգային արխիվի տնօրենն ու ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանը քննարկել են արխիվային համագործակցության հնարավորությունները
Zarkerak Zarkerak - Հայաստանի ազգային արխիվի տնօրենն ու ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանը քննարկել են արխիվային համագործակցության հնարավորությունները
Հայաստանի ազգային արխիվի տնօրենն ու ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանը քննարկել են արխիվային համագործակցության հնարավորությունները

Հայաստանի ազգային արխիվի տնօրենն ու ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանը քննարկել են արխիվային համագործակցության հնարավորությունները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հուլիսի 7-ին ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիոկոլովը դեսպանատանն ընդունեց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Արթուր Ստեփանյանին։ 

Արխիվից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Բուլղարիայի ազգային արխիվների միջև համագործակցության հեռանկարները։ Արթուր Ստեփանյանը ներկայացրել է Ազգային արխիվի գործունեության հիմնական ուղղությունները և առաջարկել երկու երկրների արխիվների համագործակցությունը իրավական հիմքերի վրա դնել՝ ստորագրելով փոխըմբռնման հուշագիր։ Քննարկվել են նաև համատեղ ցուցահանդեսների, գիտաժողովների և այլ միջոցառումների կազմակերպման հնարավորությունները՝ հաշվի առնելով Հայաստանի ազգային արխիվում պահպանվող հայ-բուլղարական հարաբերություններին և երկկողմ համագործակցությանը վերաբերող արժեքավոր փաստաթղթերը։

Դեսպանը պատրաստակամություն է հայտնել աջակցել երկու երկրների արխիվային հաստատությունների միջև համագործակցության ձևավորմանը և խորացմանը՝ կարևորելով փորձի փոխանակումն ու համատեղ նախաձեռնությունների իրականացումը։

Հանդիպման ավարտին Արթուր Ստեփանյանը դեսպանին նվիրել է Հայաստանի ազգային արխիվի 100-ամյակին նվիրված պատկերագիրքը։

07 Հուլիս, 2026 21:31
Վեր