Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն Արսենյան Zarkerak - Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն Արսենյան
Zarkerak Zarkerak - Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն Արսենյան
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն Արսենյան

Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն Արսենյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Վահագն Արսենյանը վայոցձորցիներին տեղեկացնում է, որ հրաժարվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի մանդատից և շարունակելու է իր գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ։ Այդ մասին ասված է Արսենյանի Ֆեյսբուքի էջում:

«Նախընտրական քարոզարշավի ընթացքում բազմիցս նշել եմ, որ շարունակելու եմ իմ աշխատանքը հանուն Վայոց ձորի և նրա բնակիչների։ Այսօր ևս հավատարիմ եմ այդ խոստմանը՝ շարունակելով ստանձնած պատասխանատվությունը։

Իմ առաջնահերթությունը մնում է մարզի առջև ծառացած խնդիրների լուծումը և նոր ծրագրերի իրականացումը՝ ի նպաստ Վայոց ձորի զարգացման ու ապագայի։

Առջևում բազմաթիվ կարևոր ծրագրեր և նախաձեռնություններ են, որոնք միասին պետք է կյանքի կոչենք։ Վստահ եմ, որ համատեղ աշխատանքի, փոխվստահության և հետևողական ջանքերի շնորհիվ կշարունակենք մարզի զարգացման ուղին՝ ստեղծելով նոր հնարավորություններ և ապահովելով Վայոց ձորի հետագա առաջընթացը»,- գրել է նա։

 

 

10 Հուլիս, 2026 19:13
Վեր