Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ Կառավարությունը ներկայացնում է Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումների շարք ինչպես Տավուշի մարզկենտրոն Իջևանում, այնպես էլ Հայաստանի այլ քաղաքներում։
Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:
«Սիրով հրավիրում ենք ներկա լինելու հանրապետության ամենաշքեղ տոնակատարությանը՝ բացառիկ համերգային ծրագրով։
Սա հիանալի հնարավորություն է՝ միասին վայելելու անկախության տարիների հայկական երաժշտության՝ Հայաստանի պետական ջազ նվագախմբի նոր մեկնաբանությունը, ինչպես նաև համերգն ամփոփող գեղեցիկ հրավառությունը սեպտեմբերի 17-ին՝ ժամը 19:30-ին, Իջևանի Շատրվանների հրապարակում:
Եկե՛ք միասին տոնենք մեր հարատև պետության 35-րդ տարեդարձը»,- ասված է նախարարության Ֆեյսբուքի գրառման մեջ:
