«TRIPP զարգացման ընկերություն (ԱՄՆ)»-ը մշտապես պետք է պատկանի ԱՄՆ կառավարությանը, և չի կարող օտարվել կամ ներգրավել երրորդ կողմի. Միրզոյան Zarkerak - «TRIPP զարգացման ընկերություն (ԱՄՆ)»-ը մշտապես պետք է պատկանի ԱՄՆ կառավարությանը, և չի կարող օտարվել կամ ներգրավել երրորդ կողմի. Միրզոյան
Zarkerak Zarkerak - «TRIPP զարգացման ընկերություն (ԱՄՆ)»-ը մշտապես պետք է պատկանի ԱՄՆ կառավարությանը, և չի կարող օտարվել կամ ներգրավել երրորդ կողմի. Միրզոյան
«TRIPP զարգացման ընկերություն (ԱՄՆ)»-ը մշտապես պետք է պատկանի ԱՄՆ կառավարությանը, և չի կարող օտարվել կամ ներգրավել երրորդ կողմի. Միրզոյան

«TRIPP զարգացման ընկերություն (ԱՄՆ)»-ը մշտապես պետք է պատկանի ԱՄՆ կառավարությանը, և չի կարող օտարվել կամ ներգրավել երրորդ կողմի. Միրզոյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«TRIPP զարգացման ընկերությունը» կհիմնադրվի Հայաստանում՝ որպես բաժնետիրական ընկերություն ՀՀ-ի և ԱՄՆ-ում ստեղծվելիք «TRIPP զարգացման ընկերություն (ԱՄՆ)» ընկերության կողմից:

Այդ մասին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ասաց ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը՝ ներկայացնելով «ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը» վավերացնելու մասին» նախագիծը:

««TRIPP զարգացման ընկերություն (ԱՄՆ)»-ն մշտապես պետք է պատկանի Միացյալ Նահանգների կառավարությանը, և չի կարող օտարվել կամ ներգրավել որևէ երրորդ կողմի»,- պարզաբանեց նախարարը՝ նշելով, որ այդ մասով կան ԱՄՆ Կառավարության ստորագրությունն ու պարտավորությունը:

Բաժնեմասերի բաշխման համաձայն՝ ԱՄՆ-ն կվերահսկի հայաստանյան ընկերության բաժնեմասերի 74 տոկոսը, իսկ ՀՀ-ն կունենա բաժնեմասերի 26 տոկոսը: Այս կարգավորումը կգործի 49 տարի:

Ժամկետը լրանալուց հետո ՀՀ-ի բաժնեմասերը կդառնան 49 տոկոս՝ առանց ՀՀ-ի կողմից հավելյալ միջոցների ներդրման՝ ֆինանսական կամ այլ, իսկ «TRIPP զարգացման ընկերություն (ԱՄՆ)» ընկերության բաժնեմասերը կդառնան 51 տոկոս:

21 Հոկտեմբեր, 2026 12:25
Վեր