Կան գործընկերներ, որոնք ցանկանում են ՀՀ-ն տեսնել խեղճ՝ որպես բուտաֆորիա. Միրզոյան Zarkerak - Կան գործընկերներ, որոնք ցանկանում են ՀՀ-ն տեսնել խեղճ՝ որպես բուտաֆորիա. Միրզոյան
Zarkerak Zarkerak - Կան գործընկերներ, որոնք ցանկանում են ՀՀ-ն տեսնել խեղճ՝ որպես բուտաֆորիա. Միրզոյան
Կան գործընկերներ, որոնք ցանկանում են ՀՀ-ն տեսնել խեղճ՝ որպես բուտաֆորիա. Միրզոյան

Կան գործընկերներ, որոնք ցանկանում են ՀՀ-ն տեսնել խեղճ՝ որպես բուտաֆորիա. Միրզոյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ կան գործընկերներ, որոնք ցանկանում են Հայաստանի Հանրապետությունը տեսնել խեղճ՝ որպես պետականության նմանակ, բուտաֆորիա։

Միրզոյանն այս մասին հայտարարել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագիրը վավերացնելու նախագծի քննարկման եզրափակիչ ելույթում՝ չհստակեցնելով, թե ում մասին է խոսքը։

«Ցավոք սրտի, ունենք գործընկերներ, որոնք, այո՛, ուզում են տեսնել Հայաստանի Հանրապետությունը խեղճ, որպես բուտաֆորիա»,– ասել է նախարարը։

Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը շարունակում է մնալ Հայաստանի իշխանության քաղաքական հանձնառությունը։ Նրա խոսքով՝ այդ փաստաթուղթը պետք է իրավական ամրապնդում տա արդեն հաստատված խաղաղությանը և նպաստի Հայաստանի անկախության ու ինքնիշխանության ամրապնդմանը։

«Մենք խաղաղության պայմանագրի ստորագրումից ոչ մի վայրկյան չենք հրաժարվում։ Դա մեր քաղաքական թիմի հանձնառությունն է, և մենք շատ վճռական և հետևողական կերպով գնալու ենք դեպի խաղաղության պայմանագրի ստորագրում, որը կգա ինստիտուցիոնալացնելու հաստատված և գործող խաղաղությունը»,– հայտարարել է Միրզոյանը։

 

21 Հոկտեմբեր, 2026 16:24
Վեր