Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ըստ պարեկների նախնական գնահատականի՝ Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի պատճառը եղել է մեքենայի արգելակման խնդիրը։
«Բայց շատ նախնական է, խնդրում եմ՝ որևէ մեկն այս հիմնավորմամբ չմեկնաբանի դեպքը, վարույթով դեռ պետք է հստակ հասկանանք պատճառները»,- լրագրողների հետ զրույցում ասել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
Նա նկատել է, որ Հայաստանում, ցավոք սրտի, անվտանգային վարման մշակույթ չկա։
«Բոլորս վարում ենք այնպես, ինչպես մեզ է հարմար»,- ասել է նախարարը:


