Տուգանքների բալային համակարգը շատ հաճախ զսպող դեր չի կատարում. ՆԳՆ նախարար Zarkerak - Տուգանքների բալային համակարգը շատ հաճախ զսպող դեր չի կատարում. ՆԳՆ նախարար
Zarkerak Zarkerak - Տուգանքների բալային համակարգը շատ հաճախ զսպող դեր չի կատարում. ՆԳՆ նախարար
Տուգանքների բալային համակարգը շատ հաճախ զսպող դեր չի կատարում. ՆԳՆ նախարար

Տուգանքների բալային համակարգը շատ հաճախ զսպող դեր չի կատարում. ՆԳՆ նախարար

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Նոյեմբերի 3-ին Ուշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած ավտովթարի հետ կապված Քրեական վարույթ է նախաձեռնվել և դրա շրջանակներում կքննարկվեն մանրամասները և հնարավոր կլինի հասկանալ իրական պատճառները: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ մանրամասներ կան Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Օհանավան բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական վթարից:

«Շատ նախնական եմ իմ գնահատականները: Պարեկային ծառայողների կողմից շատ նախնական գնահատական կա, որ մեքենայի արգելակման հետ կապված խնդիրներ է եղել մեքենայի, որովհետև առերևույթ ճանապարհներին արգելակման հետքեր չկան»,-ասաց նախարարը:

Նա նաև ընդգծեց, որ ՃՏՊ-ների հետ կապված անհրաժեշտություն կա ուժեղացված պահել պարեկային վերահսկողության ծառայությունը, ավելացնել անվտանգության բաղադրիչները, համապատասխան կահավորակները:

Սարգսյանը առանձնակի ուշադրություն դարձրեց տեխնիկական զննման խնդրին՝ ընդգծելով, որ դրանք կամ չեն իրականացվում պատշաճ մակարդակով, կամ տեխնիկական անսարքության հայտնաբերման դեպքում մեքենան չի սարքավորվում, ինչն էլ ըստ էության հանգեցնում է նմանատիպ դեպքերի:   

«Կարևոր է նաև վարորդների վարքագիծը, որովհետև գիտենք, որ շատ հաճախ այս պրիզմայով ենք խնդիրներ ունենում: Սա է պատճառը, որ մենք օրենսդրական նախաձեռնություն ունենք, որ մինչև վարորդական քննությանը մասնակցելը պարտադիր լինի կրթական պրոցեսը, որովհետև մենք անվտանգային վարման մշակույթ Հայաստանում չունենք: Բոլորս վարում ենք այնպես ինչպես մեզ է հարմար, կամ այդ պահին այսպես ասած գործընթացը արագ կազմակերպել: Իհարկե պարեկային ծառայությունը մեծ դեր ունի այս ամբողջ գործընթացում որպեսզի կարողանանք արագորեն արձանագրել խախտումները»,-ասաց Սարգսյանը:

ՆԳՆ նախարարը հավելեց, որ գերատեսչության հրապարակած տվյալներով էականորեն աճել է պարեկային ծառայության վարչարարություն, որն իր գնահատմամբ բացասական ազդակ է, որովհետև խնդիրը չպետք է լինի վարորդներին հնարավորինս շատ տուգանելը:

«Մեր խնդիրն է, արձանագրել, որ վարորդները փոխել են իրենց վարքագիծը սրանց արդյունքում և սա է պատճառը, որ որոշակի խստացումներ ենք նախատեսում, որովհետև տեսնում ենք, որ առկա տուգանքների բալային համակարգը շատ հաճախ զսպող դեր չի կատարում»,-ասաց նախարարը:  

 

04 Նոյեմբեր, 2026 12:56
Վեր