Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Այս տարվա կտրվածքով ՃՏՊ-ների արդյունքում զոհերի ու վիրավորների թվի նվազում ունենք: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը:
Նախարարը նշեց, որ մեծամասշտաբ վթարների պատճառով այնպիսի ընկալում է ձևավորվել, որ դեպքերն աճում են, մինչդեռ իրական պատկերն հակառակն է:
«Ճանապարհներին 95 կյանք է հաջողվել խնայել, հիմա մինչև 10 և ավել կյանք է խնայվել, տասնյակ վիրավորների թվի նվազում ունենք»,-նշեց նախարարը:
Սարգսյանն ընդգծեց, որ վերլուծությունները ցույց է տալիս, որ պատահարները տեղի են ունենում հիմնական կանոնների խախտման արդյունքնում:
«Ունենք դեպքեր, երբ որ տեխնիկական զննման հետ կապված խնդիրներ կան, ունենք դեպքեր, երբ որ անձը առանց վարորդական վկայականի կամ կասեցված վկայականով է երթևեկել, կամ առանց ամրագոտու է վարել և այսպես շարունակ»,-ասաց Սարգսյանը:
Նախարարը ընդգծեց, որ ՃՏՊ-ի հետ կապված հարցերի շուրջ շարունակելու են աշխատել Քննչական կոմիտեի հետ:
Սարգսյանի գնահատմամբ վարորդների տուգանքների համար ներդրված զեղչային համակարգը վարորդների կողմից ի չարս է օգտագործվում:
«Փոխարենը օգտվեն այդ գործընթացից և ավելի նվազ միջոցներով տուգանքը մարեն, մի խախտման փոխարեն երկու խախտում են անում: Օրինակ՝ 172 տոկոսով ավելացել են երկրորդ գիծ կանգնած տրանսպորտային միջոցների տուգանքը»,-ասաց Սարգսյանը:


