Դեմոկրատները հաղթում են Ներկայացուցիչների պալատի և Սենատի ընտրություններում ու վերահսկողություն հաստատում ԱՄՆ Կոնգրեսի նկատմամբ. BBC Zarkerak - Դեմոկրատները հաղթում են Ներկայացուցիչների պալատի և Սենատի ընտրություններում ու վերահսկողություն հաստատում ԱՄՆ Կոնգրեսի նկատմամբ. BBC
Zarkerak Zarkerak - Դեմոկրատները հաղթում են Ներկայացուցիչների պալատի և Սենատի ընտրություններում ու վերահսկողություն հաստատում ԱՄՆ Կոնգրեսի նկատմամբ. BBC
Դեմոկրատները հաղթում են Ներկայացուցիչների պալատի և Սենատի ընտրություններում ու վերահսկողություն հաստատում ԱՄՆ Կոնգրեսի նկատմամբ. BBC

Դեմոկրատները հաղթում են Ներկայացուցիչների պալատի և Սենատի ընտրություններում ու վերահսկողություն հաստատում ԱՄՆ Կոնգրեսի նկատմամբ. BBC

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-ում ավարտվել է Կոնգրեսի միջանկյալ ընտրության քվեարկությունը։ Վերջին ընտրատեղամասերը փակվել են Ալյասկայում։

Ձայների հաշվարկը շատ տեղամասերում դեռևս շարունակվում է, սակայն մի շարք նահանգներում և ընտրատարածքներում նախնական արդյունքներն այնպիսիք են, որոնք, հավանաբար, էականորեն չեն փոխվի, գրում է BBC-ն։

Նախնական արդյունքների համաձայն՝ դեմոկրատները մեծամասնություն կապահովեն Ներկայացուցիչների պալատում, որտեղ նրանց անհրաժեշտ է 218 տեղ։ BBC-ի ամերիկյան գործընկեր CBS-ի գնահատականներով՝ դեմոկրատները կարող են ստանալ առնվազն 245 տեղ Ներկայացուցիչների պալատում, մինչդեռ հանրապետականները՝ 166։

Նախնական գնահատականները նաև ցույց են տալիս, որ դեմոկրատները վերահսկողություն են հաստատում Կոնգրեսի վերին պալատի նկատմամբ։ Սենատում դեմոկրատներն արդեն զբաղեցնում են 100 տեղից առնվազն 53-ը։

Ավելի վաղ ձայների հաշվարկի ժամանակ պարզ էր դարձել, որ Հանրապետական կուսակցությունից սենատորների թեկնածուները պարտվել են մի քանի նահանգներում, որտեղ նրանց դիրքերն ավանդաբար ուժեղ են եղել: Դրանց թվում է Տեխասը, որտեղ դեմոկրատները չէին հաղթել ավելի քան 30 տարի, Մեն նահանգը, Հարավային Կարոլինան, որտեղ պարտություն կրեց հանրապետական Լինդսի Գրեմի քույրը՝ Դառլին Գրեմը, Միչիգանը, այստեղ հաղթում է Աբդուլ էլ Սայեդը՝ դառնալով Կոնգրեսի վերին պալատի պատմության մեջ առաջին մուսուլմանը, վերջապես Օհայոն, որտեղ երկու տարի առաջ հաղթել էր ներկայիս փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:

Դեմոկրատների համոզիչ հաղթանակը փաստորեն խաչ կքաշի նախագահ Դոնալդ Թրամփի օրենսդրական օրակարգի վրա և ճանապարհ կբացի Սպիտակ տանը նախագահի պաշտոնավարման վերջին երկու տարիներին նրա վարչակազմի ու բիզնես նախագծերի վերաբերյալ մի շարք հետաքննությունների համար, նշում է CBS News-ը:

Նորընտիր կոնգրեսականներն ու սենատորները Կապիտոլիումի բլրի վրա իրենց տեղերը կզբաղեցնեն 2027 թվականի հունվարի սկզբին։

04 Նոյեմբեր, 2026 13:20
Վեր