Երևան–Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժած երեխաների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար Zarkerak - Երևան–Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժած երեխաների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար
Zarkerak Zarkerak - Երևան–Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժած երեխաների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար
Երևան–Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժած երեխաների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար

Երևան–Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժած երեխաների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հոկտեմբերի 24-ին Երևան–Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան:

«Մեկ երեխան դուրս է գրվել, մյուսի առողջական վիճակը միջին ծանրության է, վիրահատվել է և ապաքինման փուլում է:

Երկու երեխաների առողջական վիճակը դեռևս շարունակում է ծանր մնալ: Նրանք մեր բժիշկների ուշադրության կենտրոնում են:

Ապաքինում եմ մաղթում բոլոր տուժածներին և շնորհակալությունս մեր բժիշկներին` նվիրված աշխատանքի, հոգատարության և յուրաքանչյուր կյանք փրկելու գործում ներդրած ջանքերի համար։

Սիրելի´ քաղաքացիներ, էլի ու էլի խնդրում եմ` պահպանե՛ք ճանապարհային երթևեկության կանոնները, պահպանե՛ք կյանքը, եղե՛ք զգոն, համբերատար և պատասխանատու»,- գրել է նախարարը:

 

 

04 Նոյեմբեր, 2026 14:46
Վեր