ՀՀ Վիճակագրական կոմիտեն ներկայացրել է Սպառողական գների փոփոխությունները 2023թ. հունվար-մայիսին։

Ինչպես տեղեկանում ենք հրապարակված տեղեկագրից՝ Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2023թ. մայիսը 2022թ. մայիսի նկատմամբ) կազմել է 1.3%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ գրանցվել է 1.8% գնանկում:
2023թ. հունվար-մայիսին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.2% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 1.2% հավելաճ): Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2023թ. մայիսին ապրիլի համեմատ սպառողական գները նվազել են 2.2-1.4%-ով: Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 1.7%-ով:
2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 2.1%, իսկ 2023թ. ապրիլի համեմատ՝ 4.1% գնանկում:

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2023թ. մայիսին ապրիլի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 5.2-3.5%-ով (գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Գավառում): Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 3.8%-ով:
2022-ի մայիսի համեմատությամբ հացաբուլկեղենը և ձավարեղենը 2023-ի մայիսին էժանացել են 1․4%-ով, իսկ 2023-ի ապրիլի համեմատությամբ գնանկումը կազմել է 1․5%։ 2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հացի՝ 0.2% գնաճ, իսկ 2023թ. ապրիլի համեմատ՝ 1.4% գնանկում։

Միսը 2022-ի մայիսի համեմատությամբ թանկացել է 5․8%-ով, իսկ 2023-ի ապրիլի համեմատությամբ՝ 0․2%-ով։ Թռչնամսի գները 2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ նվազել է 0.9%-ով, իսկ 2023թ. ապրիլի համեմատ՝ 0.3 %-ով։ 2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է գառան մսի՝ 0.7%, խոզի մսի՝ 9.5% գնանկում, իսկ 2023թ. ապրիլի համեմատ՝ 0.1% և 3.4% գնաճ:
Ձուկը և ծովամթերքը 2022-ի մայիսի նկատմամբ էժանացել են 2․2%-ով, 2023-ի ապրիլի նկատմամբ էժանացել են 0․9%-ով։
_1686132342.jpg)
Կաթնամթերքը, պանիրը, ձուն 2022-ի մայիսի նկատմամբ թանկացել են 6․5%-ով, իսկ 2023-ի մայիսի նկատմամբ էժանացել են 0․9%-ով։ 2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է թարմ կաթի՝ 5.4%, իսկ 2023թ. ապրիլի համեմատ՝ 0.4% գնանկում:
Ձվի գինը 2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ աճել է 18.9%-ով, իսկ 2023թ. ապրիլի համեմատ՝ գրանցվել է 0.8% գնանկում:

Յուղերը և ճարպերը 2022-ի մայիսի նկատմամբ էժանացել են 17․3%-ով, իսկ 2023-ի ապրիլի համեմատությամբ 2․8%-ով։ 2023թ. ապրիլին 2022թ. ապրիլի համեմատ արևածաղկի բուսական յուղի գինը նվազել է 36.5%-ով, իսկ 2023թ. ապրիլի համեմատ՝ 4.1%-ով: Մարգարինի, կարագի գները 2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ նվազել են 6.8%, 2.9%, իսկ 2023թ. ապրիլի համեմատ՝ 1.2%, 1.2%-ով:

Մրգախյուսը, մեղրը, օշարակները, շոկոլադը և շաքարային հրուշակեղենը 2022-ի մայիսի համեմատությամբ թանկացել են 2․7%-ով, իսկ 2023-ի ապրիլի համեմատությամբ՝ 0․1%-ով։ Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ արձանագրվել է 6.6% գնանկում, իսկ 2023թ. ապրիլի համեմատ ՝ 1.6% գնաճ:
Հնդկացորենի գինը 2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ նվազել է 21.4%-ով, ոսպինը՝ 18.4%-ով, ալյուրինը՝ 10.4%-ով, ոլոռինը՝ 10,4%-ով, բրնձինը՝ 7.8%-ով, մակարոնեղենինը՝4.1%-ով, բլղուրինը՝ 3.6%-ով, լոբունը՝ 3.0%-ով, ձավարինը՝ 2.8%-ով, իսկ 2023թ. ապրիլի համեմատ՝ համապատասխանաբար 2.8%, 3.8%, 3.2%, 3.4%, 1.5%, 1.6%, 2.5%, 0.9% և 0.5%-ով:
Բանջարեղենի ապրանքախմբում 2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ արձանագրվել է 22.3% գնանկում, իսկ 2023թ. ապրիլի համեմատ՝ 19.7% գնանկում:
Մրգի ապրանքախմբում 2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ գներն աճել են 2.4%-ով, իսկ 2023թ. ապրիլի համեմատ գրանցվել է 4.6% գնանկում: 2023թ. մայիսին ապրիլի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի միջին կշռված գնանկումը կազմել է 13.09%:



