Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում: Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից:
՛՛Պահպանվում է Բաքվի և Ստեփանակերտի հետ շարունակական փոխգործակցությունը ՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի նորմերի պահպանմանը:
Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Ավարտվել է Ասկերանի, Մարտակերտի և Շուշիի շրջաններում կողմերի շփման նախկին գծի երկայնքով ժամանակավոր դիտակետերի ապամոնտաժումը:
Ի կատարումն մարտական գործողությունների դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունների ՝ ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո շարունակվել է Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների պահեստներում սպառազինության, ռազմական տեխնիկայի, հրաձգային զենքի և զինամթերքի հաշվարկը: Հոկտեմբերի 5-ի դրությամբ հանձնվել է ՝ 84 միավոր զրահատեխնիկա, 121 միավոր ավտոմոբիլային տեխնիկա, 121 միավոր ՀՕՊ միջոցներ, 105 միավոր դաշտային հրետանային հրանոթներ, ՀԿՌՀ-ներ և ականանետեր, 1 միավոր ԱԹՍ, ավելի քան 7 հազար միավոր հրաձգային զենք և հակատանկային միջոցներ, շուրջ 58,5 մլն զինամթերք:
Սպառազինության, ռազմական տեխնիկայի և զինամթերքի պահպանման վայրերի պահպանությունը կազմակերպել են ռուս-ադրբեջանական համատեղ պահակակետերը՛՛,-ասված է ՌԴ ՊՆ տեղեկագրում: