Առաջարկում ենք պատմության ուսուցանումն իրականացնել «Հայաստանի պատմություն»  անվան ներքո․ ԿԳՄՍ նախարար Zarkerak - Առաջարկում ենք պատմության ուսուցանումն իրականացնել «Հայաստանի պատմություն»  անվան ներքո․ ԿԳՄՍ նախարար
Zarkerak Zarkerak - Առաջարկում ենք պատմության ուսուցանումն իրականացնել «Հայաստանի պատմություն»  անվան ներքո․ ԿԳՄՍ նախարար
Առաջարկում ենք պատմության ուսուցանումն իրականացնել «Հայաստանի պատմություն»  անվան ներքո․ ԿԳՄՍ նախարար

Առաջարկում ենք պատմության ուսուցանումն իրականացնել «Հայաստանի պատմություն»  անվան ներքո․ ԿԳՄՍ նախարար

Կառավարությունը հաստատեց «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» անվանափոխելու որոշումը։

Որոշման նախագիծը ներկայացնելիս ՀՀ ԿԳՄՍ նախարարը պարզաբանեց՝ «Հայոց պատմության» առարկայի անվանումը խնդրահարույց է թվում, քանի որ «Հայք» բառը գրաբարից թարգմանվում է Հայաստան, հայեր, բայց իրավական պետության պատմության ներկայացման դասավանդման գործընթացում լիարժեք չի փոխանցում պետության գաղափարը։

Այս մասին Կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Ուստի առաջարկում ենք պատմության ուսուցումը իրականացնել «Հայաստանի պատմության» անվան ներքո»,- ասաց նա։

Ըստ նրա՝ անվանումը պետք է միտված լինի ՀՀ դիրքից պատմական իրադարձությունների վերլուծությանն ու ներկայացմանը․ «Այդ իմաստով կկարողանանք սովորողների համար ավելի տեսանելի ու համակարգային ներկայացնել պատմությունն ու ըմբռնելի դարձնել պետականության գաղափարը։ Սովորողը կտեսնի պատմության ու պետության կապը, այդպես պետությանն ընկալելով որպես պատմական դրվագների ու գործընթացների արդյունք»։

Նախարարը շեշտեց, որ որոշման համար ուսումնասիրել են տարբեր երկրների ու տարածաշրջանային երկրների փորձը։

Անդրեասյանը նաև անդրադարձավ անվանափոխության նկատմամբ հնչած քննադատություններին․ «Որոշ շրջանակների մոտ տպավորություն կա, որ առարկան վերանվանելով որևէ բան դուրս ենք թողնելու ու երեխաները չեն ուսումանասիրելու մեր պատմության ինչ-որ դրվագներ, բովանդակության կտորների դուրս թողման պնդումները կապ չունեն իրականության հետ»։

11 Հուլիս, 2024 11:50
Վեր