«Հելեն» փոթորկի հետևանքով ԱՄՆ վեց նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել Zarkerak - «Հելեն» փոթորկի հետևանքով ԱՄՆ վեց նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել
Zarkerak Zarkerak - «Հելեն» փոթորկի հետևանքով ԱՄՆ վեց նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել
«Հելեն» փոթորկի հետևանքով ԱՄՆ վեց նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել

«Հելեն» փոթորկի հետևանքով ԱՄՆ վեց նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Հելեն» արևադարձային փոթորիկը հարվածել է Միացյալ Նահանգների հարավ-արևելքին: ԱՄՆ վեց նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել, մոտ երեք միլիոն սպառող մնացել է առանց էլեկտրականության։ Քամու արագությունը գերազանցել է 220 կմ/ժ-ը։

Օդանավակայանները փակ են, չեղարկվել է ավելի քան 600 չվերթ։ Որոշ առափնյա շրջաններում ծովի ալիքները գերազանցել են երկու մետրը։
Ցամաքում «Հելենը» թուլացել է՝ 4-րդ կարգի փոթորկից վերածվելով արևադարձային փոթորկի։ Այնուամենայնիվ, այն արդեն անվանվել է ԱՄՆ պատմության ամենաուժեղ փոթորիկներից մեկը: Աղետի վնասը դեռ պետք է գնահատվի։

Հիշեցնենք՝ «Հելեն» փոթորիկը մեքսիկական Կանկուն քաղաքում հանգեցրել էր սաստիկ ջրհեղեղի, ծառերի տապալման և էլեկտրականության խափանումների:

27 Սեպտեմբեր, 2024 23:52
Վեր