Ինդոնեզիայում 6,0 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Zarkerak - Ինդոնեզիայում 6,0 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել
Zarkerak Zarkerak - Ինդոնեզիայում 6,0 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել
Ինդոնեզիայում 6,0 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայում 6,0 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ինդոնեզիայի Գորոնտալո շրջանում 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է երկրի BMKG սեյսմոլոգիական և օդերևութաբանական գործակալությունը:

«Ցնցումները զգացվել են Գորոնտալոյի տարբեր հատվածներում, նույնիսկ հեռավոր շրջաններում, ինչպիսիք են Հյուսիսային Սուլավեսին, Հյուսիսային Կալիմանտանը և Կենտրոնական Սուլավեսին», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:

Երկրաշարժի օջախի խորությունը եղել է 97 կիլոմետր։ Երկրաշարժի հետևանքով ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ չկան:

Ցունամիի վտանգ չկա:

03 Մայիս, 2025 20:14
Վեր