Արգենտինայում ավելի քան 7 հազար մարդ Է տարհանվել ուժեղ ջրհեղեղի պատճառով Zarkerak - Արգենտինայում ավելի քան 7 հազար մարդ Է տարհանվել ուժեղ ջրհեղեղի պատճառով
Zarkerak Zarkerak - Արգենտինայում ավելի քան 7 հազար մարդ Է տարհանվել ուժեղ ջրհեղեղի պատճառով
Արգենտինայում ավելի քան 7 հազար մարդ Է տարհանվել ուժեղ ջրհեղեղի պատճառով

Արգենտինայում ավելի քան 7 հազար մարդ Է տարհանվել ուժեղ ջրհեղեղի պատճառով

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Արգենտինայի Բուենոս Այրես նահանգի ավելի քան 7000 բնակիչ տարհանվել է ուժեղ ջրհեղեղի պատճառով։ Այս մասին մայիսի 17-ին հայտնել է La Nacion-ը ։

Թերթի տվյալներով՝ մայիսի 16-ից ի վեր տարածաշրջանում տեղացել է ավելի քան 400 մմ տեղում։

Երկրի ազգային օդերևութաբանական ծառայությունը կարմիր վտանգի մակարդակ է հայտարարել Բուենոս Այրես նահանգի որոշ շրջանների համար։

Ավելի քան 3000 մարդ տեղավորվել է տարհանման կենտրոններում, իսկ ևս 4500-ը տարհանվել է ինքնուրույն։ Երեք մարդ անհետ կորած է։

Իշխանությունները բնական աղետի վայր են ուղարկել հատուկ տեխնիկա և որոնողական-փրկարարական խմբեր։ Փրկարարական աշխատանքներին մասնակցում են մոտ 300 հրշեջներ, քաղաքացիական պաշտպանության ուժեր և ոստիկաններ։

18 Մայիս, 2025 22:20
Վեր